Hy Բլոգ

Հայկական ուռուցքաբանական հոբելյանական 5-րդ կոնգրես

2025թ․-ի փետրվարի 1-2-ին Ծաղկաձորում կայացավ հայկական ուռուցքաբանական հոբելյանական 5-րդ կոնգրեսը, որին ներկա էր նաև Հիստոջեն լաբորատորիայի բժիշկների թիմը։ Լաբորատորիայի բժիշկ-ախտաբան Ոսկեհատ Մկրտումյանը օնկոգինեկոլոգիայի սեսսիային հանդես եկավ «Էնդոմետրիումի կարցինոմայի մոլեկուլային դասակարգումը» վերնագրով զեկույցով։ Հեղինակ / Автор / Author Ոսկեհատ Մկրտումյան Ոսկեհատ Մկրտումյան Թեման արդիական է և շատ կարևոր, քանի որ էնդոմետրիումի կարցինոման շարունակում է մնալ կանանց շրջանում հանդիպող գինեկոլոգիական չարորակ ուռուցքների մեջ ամենահաճախը։ Զեկույցի ընթացքում ներկայացվեցին էնդոմետրիումի կարցինոմայի դասակարգման էվոլյուցիան՝ ամենառաջին անատոմիականից մինչև ամենաժամանակակից մոլեկուլայինը, ինչպես նաև մոլեկուլային տիպերի առանձնահատկությունները, պրոգնոստիկ տարբերությունները և կարևորությունը՝ կարցինոմայի ադյուվանտ թերապիայի անհրաժեշտությունը գնահատելու համար, ըստ վերջին ուղեցույցների և թարմացումների։ Հետազոտություններ եվ ծառայություններ Սկանավորում Սկանավորում Մաշկի Դակիչ (punch) բիոպսիա Մաշկի Դակիչ (punch) բիոպսիա Պապ Թեստ Պապ Թեստ Բարակ ասեղային բիոպսիա Բարակ ասեղային բիոպսիա Մոլեկուլային պաթոլոգիա Մոլեկուլային պաթոլոգիա Պապ թեստ Պապ թեստ Իմունոհիստոքիմիական հետազոտություններ Իմունոհիստոքիմիական հետազոտություններ Բջջաբանական հետազոտություններ Բջջաբանական հետազոտություններ Բարակ ասեղային բիոպսիա Բարակ ասեղային բիոպսիա Հյուսվածաբանական հետազոտություն Հյուսվածաբանական հետազոտություն Մաշկի դակիչ բիոպսիա (punch biopsy) Մաշկի դակիչ բիոպսիա (punch biopsy) Հեղուկային ցիտոլոգիա Հեղուկային ցիտոլոգիա Հիշեցնենք, որ զեկույցի ընթացքում ներկայացված մոլեկուլային տեսակների որոշումն իրականացվում է մեր կենտրոնում (POLE հետազոտություն, իմունոհիստոքիմիական հետազոտություններ)։ Հայկական ուռուցքաբանական հոբելյանական 5-րդ կոնգրես Նեֆրոպաթոլոգիայի դպրոց Նեֆրոպաթոլոգիայի դպրոց Շարունակակական կրթությունը և միջազգային փոփոխվող զարգացումներին համահունչ ախտորոշման հիմունքների կիրառումը մեր գործունեության անբաժան մասն է։ … Կոպի Բարորակ Ախտահարումներ Կոպի Բարորակ Ախտահարումներ Կոպը (լատ․՝ palpebra) մաշկի շարժուն, բարակ շերտ է, որը ծածկում է աչքը առջևից, պաշտպանելով այն … ISO 9001-2016 Որակի ապահովումը մեր կարգախոսն է ISO 9001-2016 Որակի ապահովումը մեր կարգախոսն է ISO 9001-2016 Որակի ապահովումը մեր կարգախոսն է Միջազգային չափորոշիչներին համապատասխան ձևաբանական հետազոտությունների իրականացումը մեր առաջնահերթությունն …

Հայկական ուռուցքաբանական հոբելյանական 5-րդ կոնգրես Read More »

Նեֆրոպաթոլոգիայի դպրոց, Школа нефропатологии

Նեֆրոպաթոլոգիայի դպրոց

Շարունակակական կրթությունը և միջազգային փոփոխվող զարգացումներին համահունչ ախտորոշման հիմունքների կիրառումը մեր գործունեության անբաժան մասն է։ Հեղինակ Արմեն Մխիթարյան Արմեն Մխիթարյան Հունվարի 25-28ին Շվեյցարիայի Բազել քաղաքում կազմակերպվել էր Եվրոպական Պաթոլոգների միության կողմից կազմակերպված «Նեֆրոպաթոլոգիայի դպրոցը», որտեղ միջազգային փորձագետները ներկայացրել են ախտորոշման նորագույն սկզբունքները, նեֆրոբիոպտատների լաբորատոր մշակման նրբությունները և պատկերների վերլուծման ժամանակակից մեթոդները։ Հետազոտություններ եվ ծառայություններ Սկանավորում Սկանավորում Մաշկի Դակիչ (punch) բիոպսիա Մաշկի Դակիչ (punch) բիոպսիա Պապ Թեստ Պապ Թեստ Բարակ ասեղային բիոպսիա Բարակ ասեղային բիոպսիա Մոլեկուլային պաթոլոգիա Մոլեկուլային պաթոլոգիա Պապ թեստ Պապ թեստ Իմունոհիստոքիմիական հետազոտություններ Իմունոհիստոքիմիական հետազոտություններ Բջջաբանական հետազոտություններ Բջջաբանական հետազոտություններ Բարակ ասեղային բիոպսիա Բարակ ասեղային բիոպսիա Հյուսվածաբանական հետազոտություն Հյուսվածաբանական հետազոտություն Մաշկի դակիչ բիոպսիա (punch biopsy) Մաշկի դակիչ բիոպսիա (punch biopsy) Հեղուկային ցիտոլոգիա Հեղուկային ցիտոլոգիա Ախտորոշման առումով գերզգոնություն, միաժամանակ տարբեր ներկման մեթոդների համադրություն և բազմակողմանի գիտելիքներ պահանջող այս նեղ բնագավառում առկա զարգացումներին ծանոթանալու և Հիստոջենում այն կիրառելու համար մեր կենտրոնի գլխավոր մասնագետ Արմեն Մխիթարյանը մասնակցել է Բազելում կայացած այս յուրահատուկ դասընթացին, և ձեռքբերված փորձառությունը կներդնի Հայաստանում՝ ախտորոշման առավելագույն ճշգրտություն ապահովելու համար։ Նեֆրոպաթոլոգիայի դպրոց Նեֆրոպաթոլոգիայի դպրոց Շարունակակական կրթությունը և միջազգային փոփոխվող զարգացումներին համահունչ ախտորոշման հիմունքների կիրառումը մեր գործունեության անբաժան մասն է։ … Կոպի Բարորակ Ախտահարումներ Կոպի Բարորակ Ախտահարումներ Կոպը (լատ․՝ palpebra) մաշկի շարժուն, բարակ շերտ է, որը ծածկում է աչքը առջևից, պաշտպանելով այն … ISO 9001-2016 Որակի ապահովումը մեր կարգախոսն է ISO 9001-2016 Որակի ապահովումը մեր կարգախոսն է ISO 9001-2016 Որակի ապահովումը մեր կարգախոսն է Միջազգային չափորոշիչներին համապատասխան ձևաբանական հետազոտությունների իրականացումը մեր առաջնահերթությունն … Բջջաբանության զարգացման հետքերով. վերապատրաստման դասընթաց Լեհաստանում։ Բջջաբանության զարգացման հետքերով. վերապատրաստման դասընթաց Լեհաստանում։ 2024 թ սեպտեմբերի 23-27-ը Լեհաստանում տեղի ունեցավ Բջջաբանների ասոցիացիայի եվրոպական ֆեդերացիայի (EFCS) կողմից կազմակերպված 15-րդ …

Նեֆրոպաթոլոգիայի դպրոց Read More »

Կոպի Բարորակ Ախտահարումներ

Կոպը (լատ․՝ palpebra) մաշկի շարժուն, բարակ շերտ է, որը ծածկում է աչքը առջևից, պաշտպանելով այն արտաքին վտանգավոր ազդակներից (ուլտրամանուշակագույն ճառագայթներ, փոշի և այլն)։ Այն նաև պահպանում է ակնային մակեսների խոնավությունը, կանխում աչքի չորացումը։ Հեղինակ Լիլիթ Մելիքսեթյան Հյուսվածաբանորեն տարբերում ենք կոպի հետևյալ շերտերը` մաշկ, ենթամաշկային շարակցական հյուսվածք, մկանային շերտ, տարզալ թիթեղ, կոպային շաղկապենի։ Յուրաքանչյուր շերտում կարող են առաջանալ զանազան ախտահարումներ՝ բորբոքային, ուռուցքային և այլ բնույթի։ Կոպում նկարագրվող ախտահարումները կարող են լինել ինչպես ոչ սպեցիֆիկ, որոնք առաջանում են նաև մարմնի տարբեր հատվածներում, այնպես էլ՝ սպեցիֆիկ, ելնելով կոպային հյուսվածքի առանձնահատկություններից։ Ոչ սպեցիֆիկ ախտահարումներից կոպի մաշկի բորբոքային հիվանդություններից ամենատարածվածը կոնտակտային դերմատիտն է, որը կարող է առաջանալ տարբեր գործոնների ազդեցությամբ՝ ալերգիկ կամ այլ ֆիզիկական և քիմիական գրգռիչներից։ Մաշկի բարորակ գոյացություններից կոպում կարող է առաջանալ սեբորեային կերատոզ, հասարակ գորտնուկ, էպիդերմոիդ կիստա, նևուսներ (խալեր)։ Տվյալ տեղամասի համար բնորոշ է տափակաբջջային պապիլոման, որը հիմնականում փոքր չափերի, բարորակ գոյացություն է։ Բնորոշ է նաև քսանտելազման, որը իրենից ներկայացնում է դեղնավուն, փափուկ վահանիկ։ Վերջինի առաջացումը կապված է հիմնականում ճարպային և խոլեստերինային նյութափոխանակության խանգարման հետ։ Պապիլոմա Քսանտելազմա Կոպի ենթամաշկային շարակցական հյուսվածքում և տարզալ թիթեղում գտնվում են ամենամեծ քանակությամբ ճարպագեղձերը՝ Ցայսի (Zeis) և Մեյբոմյան գեղձերը, ինչով պայմանավորված կոպում ավելի մեծ հավանականությամբ կարող են առաջանալ ճարպագեղձերի տարբեր ախտահարումներ՝ բորբոքում (հորդելոում), հիպերպլազիա, ադենոմա: Հորդեոլում Ճարպագեղձի հիպերպլազիա Ճարպագեղձի հիպերպլազիա Ինչպես մաշկի տարբեր հատվածներում, այստեղ առկա են քրտնագեղձեր, որոշները՝ ձևափոխված և կոչվում են Մոլլի (Moll) թարթչային գեղձեր։ Տարբեր պատճառներով քրտնագեղձերի խցանումից կարող են առաջանալ հիդրոցիստոմաներ՝ բարորակ կիստոզ գոյացություններ։ Վերջինները լինում են էկրին և ապոկրին, որոնք տարբերվում են իրարից չափերով, տեղակայումով, քանակությամբ։ Հիդրոցիստոմաները հիմնականում ստեղծում են կոսմետիկ դեֆեկտ, բայց այդ ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է հյուսվածաբանական հետազոտություն, որպեսզի բացառվի չարորակ ախտահարումը տվյալ տեղամասում։ Ճարպագեղձի հիպերպլազիա Ճարպագեղձի ադենոմա Կոպի ենթամաշկային հյուսվածքում գտնվում են մազային ֆոլիկուլներ, որոնցից սկիզբ են առնում թարթիչները, որոնք նույնպես կատարում են պաշտպանական ֆունկցիա։ Հետևաբար այստեղ կարող են հայտնվել մազային ֆոլիկուլներից առաջացող տարբեր գոյացություններ՝ տրիխոադենոմա, տրիխոֆոլիկուլոմա, տրիխիլեմոմա, պիլոմատրիկոմա և այլն։ Դրանցից որոշները ունեն չարորակացման հակում։ Կոպում չարորակ ախտահարումները հազվադեպ են հանդիպում, սակայն կարևոր է ժամանակին նկատել ցանկացած փոփոխություն տվյալ հատվածում և դիմել բժշկի, որպեսզի նշանակվի համապատասխան բուժում և խուսափել հետագա բարդությունների առաջացումից։ ISO 9001-2016 Որակի ապահովումը մեր կարգախոսն է ISO 9001-2016 Որակի ապահովումը մեր կարգախոսն է Բջջաբանության զարգացման հետքերով. վերապատրաստման դասընթաց Լեհաստանում։ Բջջաբանության զարգացման հետքերով. վերապատրաստման դասընթաց Լեհաստանում։ Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման, բուժման և վարման ժամանակակից մոտեցումները Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման, բուժման և վարման ժամանակակից մոտեցումները Վահանաձեւ գեղձի դպրոց 3.0 գիտագործնական համաժողով Վահանաձեւ գեղձի դպրոց 3.0 գիտագործնական համաժողով

Կոպի Բարորակ Ախտահարումներ Read More »

ISO 9001-2016 Որակի ապահովումը մեր կարգախոսն է

ISO 9001-2016 Որակի ապահովումը մեր կարգախոսն է Միջազգային չափորոշիչներին համապատասխան ձևաբանական հետազոտությունների իրականացումը մեր առաջնահերթությունն է։ «Հիստոջեն» Պաթոլոգիայի գիտագործնական կենտրոնը հերթական անգամ ապացուցեց  ՀՍՏ ԻՍՕ 9001-2016 «Որակի կառավարման համակարգերի պահանջներին» համապատասխանությունը և ստացավ սերտիֆիկատ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի» կողմից, ինչը երաշխիքն է ճշգրիտ ախտորոշման։ Կոպի Բարորակ Ախտահարումներ Կոպի Բարորակ Ախտահարումներ Բջջաբանության զարգացման հետքերով. վերապատրաստման դասընթաց Լեհաստանում։ Բջջաբանության զարգացման հետքերով. վերապատրաստման դասընթաց Լեհաստանում։ Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման, բուժման և վարման ժամանակակից մոտեցումները Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման, բուժման և վարման ժամանակակից մոտեցումները Վահանաձեւ գեղձի դպրոց 3.0 գիտագործնական համաժողով Վահանաձեւ գեղձի դպրոց 3.0 գիտագործնական համաժողով

ISO 9001-2016 Որակի ապահովումը մեր կարգախոսն է Read More »

Բջջաբանության զարգացման հետքերով. վերապատրաստման դասընթաց Լեհաստանում։

2024 թ սեպտեմբերի 23-27-ը Լեհաստանում տեղի ունեցավ Բջջաբանների ասոցիացիայի եվրոպական ֆեդերացիայի (EFCS) կողմից կազմակերպված 15-րդ ամենամյա վերապատրաստման դասընթացը, որին մասնակցեց մեր կենտրոնի բժիշկ-ախտաբան Թամարա Հարությունյանը։ Հեղինակ Թամարա Հարությունյան Թամարա Հարությունյան Ուսուցումը հիմնված էր տեղում գործնական միկրոսկոպիկ սեմինարների և դասախոսությունների վրա, որոնք ընդգրկում էին ցիտոպաթոլոգիայի ամենակարևոր թեմաները, ինչպես նաև նախապես մասնակիցներին հասանելի են եղել վիրտուալ սլայդներ, որոնք քննարկվել են յուրաքանչյուր գործնական աշխատանքի վերջում։ EFCS-ի ամենամյա վերապատրաստման դասընթացները հնարավորություն են տալիս ախտաբաններին, բջջաբաններին և ցիտոտեխնիկներին մասնակցել բարձր կրթական և գործնական արժեք ունեցող միջոցառմանը, որն անցկացվում է Եվրոպայի լավագույն մասնագետների կողմից: Միջոցառման ընթացում ներկայացվել են գինեկոլոգիական և ոչ գինեկոլոգիական (վահանագեղձի կրծքագեղձ, թքագեղձ, օրգանիզմի խոռոչներում կուտակվող հեղուկներ, շնչառական համակարգ, մեզ, ենթաստամոքսային գեղձ, ավշահանգույցներ) ախտաբանությունների բջջաբանությանը նվիրված դասախոսություններ, որից անմիջապես հետո բոլոր մասնակիցները հնարավորություն են ունեցել մասնակցել գործնական սեմինարներին, գնահատել և քննարկել ինչպես հաճախ, այնպես էլ խիստ հազվադեպ հանդիպող կլինիկական դեպքեր, որոնցով կիսվել են դասախոսները իրենց փորձից, լաբորատորիաներում առկա արխիվներից։ Գործնական դասընթացներից հետո քննարկվել են վիրտուալ սլայդները և տրվել սպառիչ պատասխան բոլոր հարցերին։ Ձեռք են բերվել նոր կապեր, իրականացվել է փորձի փոխանակում, որի ընթացքում ձեռք բերված գիտելիքները մեր մասնագետը կիրառելու է իր ամենօրյա աշխատանքում, ներդնելու է մեր կենտրոնում՝ ուղղված լինելու բջջաբանության զարգացմանը մեր երկրում։ ISO 9001-2016 Որակի ապահովումը մեր կարգախոսն է ISO 9001-2016 Որակի ապահովումը մեր կարգախոսն է Բջջաբանության զարգացման հետքերով. վերապատրաստման դասընթաց Լեհաստանում։ Բջջաբանության զարգացման հետքերով. վերապատրաստման դասընթաց Լեհաստանում։ Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման, բուժման և վարման ժամանակակից մոտեցումները Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման, բուժման և վարման ժամանակակից մոտեցումները Վահանաձեւ գեղձի դպրոց 3.0 գիտագործնական համաժողով Վահանաձեւ գեղձի դպրոց 3.0 գիտագործնական համաժողով

Բջջաբանության զարգացման հետքերով. վերապատրաստման դասընթաց Լեհաստանում։ Read More »

Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման, բուժման և վարման ժամանակակից մոտեցումները

Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման, բուժման և վարման ժամանակակից մոտեցումները Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսն է, որի շրջանակներում հոկտեմբերի 11-12-ը Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվել է գիտաժողով, նվիրված կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշմանը, բուժմանը և վարման ժամանակակից մոտեցումներին և հարցերին։ Գիտաժողովին ակտիվ մասնակցություն են ունեցել մեր կենտրոնի ախտաբանները՝ հանդես գալով և’ զեկուցներով, և’ որպես կազմակերպիչ։ Մեր կենտրոնի համահիմնադիր և գլխավոր ախտաբան Արմեն Մխիթարյանը, ով նաև Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի նախագահն է, ունեցել է ակտիվ մասնակցություն միջոցառման կազմակերպմանը, ինչպես նաև հանդես եկել համատեղ զեկույցով ՀԱԱԿ ռադիոլոգիայի բաժնի վարիչ, բժիշկ- ռադիոլոգ Անի Հակոբյանի հետ, ներկայացնելով ռադիոլոգիական-ախտաբանական կորելիացիայի դերը կրծքագեղձի քաղցկեղի ախտահարման ժամանակ՝ քննարկելով կլինիկական դեպքեր։ Մեր կենտրոնի համահիմնադիր և ավագ մասնագետ Փառանձեմ Խաչատրյանը ներկայացրել է մոլեկուլյար ախտաբանական հետազոտությունների նշանակությունը կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ, կիսվելով գիտելիքներով, որը ձեռք է բերել Եվրոպական ախտաբանների միության կողմից կազմակերպված դասընթացների ընթացքում։ Կենտրոնի բժիշկ-ախտաբան, գիտական և ուսումնական գծով ավագ մասնագետ Թամարա Հարությունյանը ներկայացրել է հետնեոադյուվանտ թերապիայի գնահատման ժամանակակից մոտեցումները կրծքագեղձի քաղցկեղում։ Գիտաժողովի ընթացքում իրենց փորձով և գիտելիքով կիսվեցին կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարող Հայաստանի, ինչպես նաև արտերկրի ոլորտի լավագույն մասնագետները, տեղի ունեցան արդյունավետ քննարկումներ, փորձի փոխանակում։ Բջջաբանության զարգացման հետքերով. վերապատրաստման դասընթաց Լեհաստանում։ Բջջաբանության զարգացման հետքերով. վերապատրաստման դասընթաց Լեհաստանում։ Վահանաձեւ գեղձի դպրոց 3.0 գիտագործնական համաժողով Վահանաձեւ գեղձի դպրոց 3.0 գիտագործնական համաժողով ASNO 2024 կոնֆերանս Սինգապուրում. Հայացք դեպի նեյրոպաթոլոգիա ASNO 2024 կոնֆերանս Սինգապուրում. Հայացք դեպի նեյրոպաթոլոգիա Կրծքագեղձի բիոպսիա Կրծքագեղձի բիոպսիա

Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման, բուժման և վարման ժամանակակից մոտեցումները Read More »

Վահանաձեւ գեղձի դպրոց 3.0 գիտագործնական համաժողով

2024 թվականի հոկտեմբերի 12-ին անցկացվեց «Վահանաձեւ գեղձի դպրոց 3.0» գիտագործնական համաժողովը, որը նվիրված էր վահանագեղձի ինչպես ոչ ուռուցքային, այնպես էլ ուռուցքային ախտահարումների ախտորոշման եւ բուժման նոր մոտեցումներին: Համաժողովը համախմբեց մասնագետներին՝ քննարկելու ոլորտի վերջին նվաճումները եւ արդի հանձնարարականները:Համաժողովն անցկացվեց «Հիստոջեն» լաբորատորիայի հովանավորությամբ, ինչը թույլ տվեց կազմակերպել միջոցառումը բարձր մակարդակով եւ ներգրավել ոլորտի առաջատար մասնագետներին: Հովանավորությունը ներառում էր կազմակերպչական եւ ռեսուրսային աջակցություն: «Վահանաձեւ գեղձի դպրոց 3.0» համաժողովը դարձավ նշանակալի իրադարձություն էնդոկրինոլոգիայի ոլորտում՝ մասնակիցներին տրամադրելով արդիական տեղեկություններ եւ փորձի փոխանակման հնարավորություն: Բջջաբանության զարգացման հետքերով. վերապատրաստման դասընթաց Լեհաստանում։ Բջջաբանության զարգացման հետքերով. վերապատրաստման դասընթաց Լեհաստանում։ Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման, բուժման և վարման ժամանակակից մոտեցումները Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման, բուժման և վարման ժամանակակից մոտեցումները ASNO 2024 կոնֆերանս Սինգապուրում. Հայացք դեպի նեյրոպաթոլոգիա ASNO 2024 կոնֆերանս Սինգապուրում. Հայացք դեպի նեյրոպաթոլոգիա Կրծքագեղձի բիոպսիա Կրծքագեղձի բիոպսիա

Վահանաձեւ գեղձի դպրոց 3.0 գիտագործնական համաժողով Read More »

ASNO 2024 կոնֆերանս Սինգապուրում. Հայացք դեպի նեյրոպաթոլոգիա

Նեյրոուռուցքաբանության ասիական ընկերության (ASNO) 19-րդ տարեկան հանդիպումը տեղի ունեցավ 2024 թվականի օգոստոսի 14-ից 18-ը Սինգապուրում, որը համախմբեց աշխարհի առաջատար մասնագետներին՝ քննարկելու նեյրոուռուցքաբանության ոլորտում վերջին հետազոտությունները: Այս հեղինակավոր համաժողովին ՀիստոՋեն պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը ներկայացնում էր ախտաբան Հարություն Պապոյանը։ Կոնֆերանսը հիանալի հարթակ էր ուղեղի ուռուցքների ախտորոշման և բուժման վերաբերյալ գիտելիքների փոխանակման համար: Կոնֆերանսի մի ամբողջ օրը նվիրված էր նեյրոպաթոլոգիային, որտեղ առաջատար մասնագետները ներկայացրին գլիոմաների և մենինգիոմաների դեպքերի մանրամասն քննարկումները: Դասախոսություններն ընդգծեցին այս ուռուցքների ախտորոշման մարտահրավերները՝ շեշտ դնելով մոլեկուլային պրոֆիլավորման օգնությամբ տարբերակիչ ախտորոշմանը: Գլիոմաները, որոնց հաճախ դժվար է ախտորոշել, եղել են մի քանի մանրամասն դասախոսությունների հիմնական թեմա: Դասախոսները ներկայացրին՝ ինչպես են նոր գենետիկական մարկերներն օգնում տարբերակել այս ուռուցքները, կենտրոնական նյարդային համակարգի այլ նորագոյացություններից: Ինչ վերաբերում է մենինգիոմաներին, ներկայացվել են մի շարք դեպքեր, որոնք ներառում են ուռուցքի չարորակացման տարբեր աստիճաններ և դրանց հետ կապված ախտորոշման խնդիրներ, մասնավորապես՝ բարորակ ձևերն ավելի ագրեսիվ ձևերից տարբերակելու հարցում: Մեր լաբորատորիայի ախտաբանը հնարավորություն ունեցավ հանդիպել Ճապոնիայի, Հնդկաստանի, Հոնկոնգի և Սինգապուրի հայտնի նեյրոախտաբանների հետ: Այս շփումները նպաստեցին կլինիկական դեպքերի, ախտորոշման և ոլորտում առաջացած նոր միտումների քննարկմանը` ճանապարհ հարթելով պոտենցիալ հետազոտական ​​համագործակցության։ ASNO 2024-ում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը հարստացրել են մեր լաբորատորիայի մոտեցումը նեյրո-ուռուցքաբանության, մասնավորապես գլիոմաների և մենինգիոմաների ախտորոշման նրբությունները հասկանալու հարցում: Մենք պատրաստվում ենք ներառել տվյալ գաղափարները մեր ամենօրյա աշխատանքում և զարգացնել կոնֆերանսի ընթացքում ձեռք բերված կապերը: Սրտանց հայտնում ենք մեր երախտագիտությունը բժշկական գիտությունների դոկտոր Իբրահիմ Կադդումիին և Saint Jude Hospital-ին այս հեղինակավոր գիտաժողովին մասնակցելու և նեյրոպաթոլոգիայի զարգացմանը նպաստելու հնարավորության համար: Բջջաբանության զարգացման հետքերով. վերապատրաստման դասընթաց Լեհաստանում։ Բջջաբանության զարգացման հետքերով. վերապատրաստման դասընթաց Լեհաստանում։ Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման, բուժման և վարման ժամանակակից մոտեցումները Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման, բուժման և վարման ժամանակակից մոտեցումները Վահանաձեւ գեղձի դպրոց 3.0 գիտագործնական համաժողով Վահանաձեւ գեղձի դպրոց 3.0 գիտագործնական համաժողով Կրծքագեղձի բիոպսիա Կրծքագեղձի բիոպսիա

ASNO 2024 կոնֆերանս Սինգապուրում. Հայացք դեպի նեյրոպաթոլոգիա Read More »

Կրծքագեղձի բիոպսիա, Биопсия молочной железы

Կրծքագեղձի բիոպսիա

Կրծքագեղձի բիոպսիա Կրծքագեղձի բիոպսիան բժշկական միջամտություն է, որի արդյունքում ստանում են հյուսվածքային փոքր նմուշ կրծքագեղձից (բիոպտատ), որը հետազոտվում է հյուսվածաբանական եղանակով` մանրադիկային քննությամբ: Կրծքագեղձի բիոպսիայի անհրաժեշտություն ծագում է այն դեպքում, երբ սոնոգրաֆիկ կամ մամոգրաֆիկ հետազոտության արդյունքում նկարագրվում է գոյացություն կամ առաջանում է գոյացության կասկած, որի բնույթը (բարորակ, թե չարորակ) պարզելու նպատակով էլ իրականացվում է բիոպսիան: Ստացված հյուսվածքային նմուշը ենթարկվում է մանրադիտակային քննության բժիշկ-ախտաբանի կողմից, և տրվում է վերջնական եզրակացություն` բարորակ գոյացություն (օր.` ֆիբրոադենոմա), կամ չարորակ (օր.` քաղցկեղ): Սակայն հարկ է նշել, որ բիոպսիայի արդյունքում միշտ չէ, որ հաստատվում է որևէ գոյացության առկայությունը, հաճախ կարող են հայտնաբերվել բորբոքային հիվանդություն (օր․՝ մաստիտ) կամ այլ բարորակ փոփոխություններ (օր․՝ ֆիբրոզ-կիստոզ փոփոխություններ): Բիոպտատի հյուսվածաբանական քննության արդյունքում քաղցկեղի հաստատման դեպքում անհրաժեշտություն է առաջանում որոշելու քաղցկեղի մոլեկուլային տեսակը, որը հնարավոր է լրացուցիչ` իմունոհիստոքիմիական հետազոտությամբ: Վերջինի արդյունքում որոշվում են քաղցկեղային բջիջներում հորմոնային ընկալիչների դրսևորման աստիճանը (էստրոգենային ընկալիչ` ER, պրոսգեստերոնային ընկալիչ` PR), HER2neu ստատուսը և բջիջների բազմացման տոկոսը (Ki67): Մոլեկուլային ենթատիպի որոշումը խիստ կարևոր է, քանի որ քաղցկեղների դեպքերի մեծ մասում կատարվում է նախավիրահատական քիմիոթերապիա, հորմոնային կամ թիրախային թերապիա, կամ վերջիններիս համակցված թերապիա: Երբեմն Her2neu ստատուսը իմունոհիստոքիմիական հետազոտությամբ գնահատվում է որպես անորոշ։ Նման դեպքերում անհրաժեշտություն է առաջանում ևս մեկ հետազոտության իրականացման համար (FISH), որի արդյունքում պարզվում է` արդյոք կա Her2neu գենի մուտացիա: Վերջինս խիստ կարևոր է, քանի որ մուտացիայի հաստատման դեպքում կատարվում է նախավիրահատական թիրախային բուժում հերցեպտին դեղով: Կարևոր է նշել, որ ինչպես և այլ օրգանների դեպքում, բիոպսիոն միջամտությունից հետո կրծքագեզձի գոյացությունը որևէ փոփոխության չի ենթարկվում (չի չարորականում, եթե բարորակ է, չի ագրեսիվանում, եթե չարորակ է), և բիոպսիան անհրաժեշտ է և անփոխարինելի, եթե կան հստակ ցուցումներ: Բիոպսիայից հետո կարող է նկատվել կրծքագեղձի տվյալ հատվածի կապտուկ, հնարավոր է արյունահոսություն, ցավ: Բուժառուներին հաճախ հետաքրքրում է՝ ցավոտ է արդյոք բիոպսիան: Գործընթացով անցած բուժառուների մեծամասնությունը նշում են որոշակի դիսկոմֆորտ, ճնշող կամ սեղմող զգացողություն, այլ ոչ ցավ: Իհարկե, ցավային զգացողությունը սուբյեկտիվ է, և յուրաքանչյուրի մոտ կարող է ընկալվել տարբեր կերպ: Կարևոր է ընդգծել, որ արդի բժշկության նվաճումների շնորհիվ կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ, դեպքերի մեծ մասում այն բուժվում է: Սակայն դա կախված է հատկապես այն փուլից, որում քաղցկեղը հայտնաբերվել է: Վաղ փուլերում բարենպաստ ելքերն առավել հավանական են: Այդ պատճառով, կարևոր է կնոջ կողմից ամենամսյա ինքնազննումը (սակայն պետք է հաշվի առնել, որ կան գոյացություններ, որոնք չեն շոշափվում ինքնազննման դեպքում) և կանխարգելիչ գործիքային հետազոտությունների իրականացումը (սովորաբար խորհուրդ է տրվում 30-40 տարիքային խմբում տարին մեկ անգամ կրծքագեղձի սոնոգրաֆիկ հետազոտությունը, իսկ 40-ից հետո մամոգրաֆիկ հետազոտության անցկացումը)` վաղ փուլերում հնարավոր շեղումների հայտնաբերման նպատակով: Բջջաբանության զարգացման հետքերով. վերապատրաստման դասընթաց Լեհաստանում։ Բջջաբանության զարգացման հետքերով. վերապատրաստման դասընթաց Լեհաստանում։ Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման, բուժման և վարման ժամանակակից մոտեցումները Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման, բուժման և վարման ժամանակակից մոտեցումները Վահանաձեւ գեղձի դպրոց 3.0 գիտագործնական համաժողով Վահանաձեւ գեղձի դպրոց 3.0 գիտագործնական համաժողով ASNO 2024 կոնֆերանս Սինգապուրում. Հայացք դեպի նեյրոպաթոլոգիա ASNO 2024 կոնֆերանս Սինգապուրում. Հայացք դեպի նեյրոպաթոլոգիա

Կրծքագեղձի բիոպսիա Read More »

Նևուսներ (խալեր)

Նևուսներ (խալեր) Նևուսները, առավել հայտնի որպես խալեր, մաշկի բարորակ գոյացություններ են, կազմված մելանոցիտների խմբերից, որոնց արտադրած պիգմենտի շնորհիվ խալերն ունենում են իրենց բնորոշ շագանակագույն գույնը։ Կարող են հանդիպել մարմնի ցանկացած հատվածում, ունեն տարբեր չափ, գույն, կարող են լինել մաշկից բարձրացած կամ նույն մակարդակին, լինեն բնածին կամ առաջանան կյանքի ընթացքում։ Խալերի մեծ մասը որևէ վտանգ չեն ներկայացնում, սակայն խալի արտաքին տեսքի ցանկացած փոփոխության դեպքում պետք է դիմել մաշկաբանի։ Այդ փոփոխությունները կարող են լինել․ Գույնի փոփոխություն (խալը կարող է բացանալ կամ մգանալ, մակերեսին կարող են առաջանալ մուգ կամ բաց տեղամասեր) Չափի փոփոխություն (խալի մեծացում տարվա ընթացքում 2մմ ավել) Ասիմետրիկ և անհարթ եզրերի առաջացում Խալի հաստացում Խալում մռմռոցի, ձգվածության, նքքոցի զգացողություն Խալի շուրջ մաշկի կարմրություն Խալից արյունահոսություն Նկարագրված փոփոխություններից թեկուզ մեկի առաջացման դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։ Դեպքերի մեծ մասում այս փոփոխությունները կարող են լինել նորմալ, կապված օրինակ օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների հետ։ Երբեմն արևի գերազդեցության հետևանքով (արևային լոգանքներ, սոլյարի, ֆոտոթերապիա) խալերը կարող են մգանալ, մեծանալ, առաջանան նոր պիգմենտներ։ Խալի մեծացումը տարվա ընթացքում 1-2մմ-ով, առանց այլ փոփոխությունների, չի համարվում վտանգավոր։ Խալերի փոփոխությունները կարող են վկայել մաշկի ագրեսիվ չարորակ ուռուցքի՝ մելանոմայի մասին։ Այն կարող է առաջանալ մաշում, լորձաթաղանթներում, աչքի ցանցաթաղանթում, ինչպես նաև նախկինում առկա նևուսից (խալից): Մելանոմաների առաջացման ռիսկի գործոններն են․ Ուլտրամանուշակագույն ճառագայթում Մաշկի քրոնիկ վնասում Ռադիոակտիվ ֆոնի վատ ազդեցություն Վնասակար սննդի, ալկոհոլի, ծխախոտի չարաշահում, որի հետևանքով խալերի քանակը կարող է անընդհատ ավելանալ Էնդոկրին համակարգի աշխատանքի խանգարումներ, հորմոնալ ֆոնի փոփոխություն Ժառանգական տրամադրվածություն Բաց գույնի մաշկ (պիգմենտի սակավաությունը լիարժեք չի պաշտպանում մաշկը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից) Խալերի մեծ քանակ (ավելի քան 50) Մելանոմաների զարգացման հանդեպ բարձր ռիսկ ունեցող խալերի առկայություն Իմունոդեֆիցիտ Այս գործոնները միայնակ չեն հանդիսանում մելանոմաների առաջացման անմիջական պատճառ, բայց համադրվելով մի քանի նախատրամադրող գործոնների հետ կարող են բերել մելանոմայի զարգացման։ Չարորակացման ռիսկի գործոնների ազդեցության նվազեցման նպատակով  անհրաժեշտ է․ նվազեցնել արևային լոգանքների ընդունումը, խուսափել սոլյարիներ այցելելուց մինիմալիզացնել մաշկի վնասումները վարել առողջ կենսակերպ Մելանոման կարող է լիներ համաչափ կամ անհամաչափ գունավորված, մեկ կամ մի քանի գույնի (սև, շագանակագույնի ցանկացած երանգ, գորշ, վարդագույն, կապույտ, մանուշակագույն), ունենալփոքր չափ (սովորաբար մինչև 3սմ)։ Սովորաբար գոյացությունը բարձր է մաշկի մակերևույթից, իսկ մակերեսը կարող լինել տափակից թմբիկավոր։ Մակերեսը կարող է խոցոտվել և արյունահոսել։ Մելանոմայի մակերեսին մազեր չեն աճում, այդ պատճառով խալի վրայից մազերի հանկարծակի թափվելը և այլևս չվերականգնվելը կարող է լինել անհանգստության պատճառ։ Օջախի շուրջ հաճախ դիտվում է պիգմենտի ավելացում։ Ուռուցքը հաճախ տալիս է մետաստազներ ավշային և արյունատար անոթներ։ Մետաստազներ հաճախ հանդիպում են ոսկրերում, լյարդում, թոքերում, գլխուղեղում։ Կանխատեսումը կախված է ուռուցքի ներաճի խորությունից, ինչպես նաև մետաստատիկ ախտահարված ավշահանգույցների և հեռակա օրգաններում մետաստազների առկայությունից։ Ուռուցքի չափը կանխատեսման վրա չի ազդում։ Խալի ցանկացած փոփոխության կամ տրավմատիզացիայի դեպքում պետք է դիմել մաշկաբանի, ուռուքաբան-մաշկաբանի կամ ուռուցքաբանի։ Թերապևտի կամ մանկաբույժի մոտ այցի դեպքում բժիշկը կարող է նկատել խալի փոփոխությունները և ուղղորդել համապատասխան մասնագետի մոտ։ Ուռուցքի բնույթի պարզման և վերջնական ախտորոշման համար իրականցվում է պացիենտի ընդհանուր զննում, այդ թվում անամնեզի հավաքում, գոյացության դերմատոսկոպիկ հետազոտություն, ըստ անհրաժեշտության՝ հետագա բիոպսիա կամ գոյացության ամբողջական հեռացում՝ հյուսվածաբանական հետազոտությամբ, որին կարող է հաջորդել մոլեկուլային հետազոտությունը (BRAF մուտացիայի որոշում), ինչպես նաև կախված գոյացության բնույթից՝ ռադիոլոգիական հետազոտություններ։ Անհրաժեշտ է խուսափել ինքնաբուժումից, տնային պայմաններում խալերի հեռացումից։ Եվ անհրաժեշտ է հիշել, որ բարորակ խալերի հեռացումից հնարավոր չէ չարորակ գոյացության առաջացում, իսկ չարորակ գոյացություններն անհրաժեշտ է հեռացնել։ Գոյացության վաղ փուլում հայտնաբերումը բերում է լիարժեք ապաքինման՝ հեռացումից հետո, այնպես որ, խալի ցանկացած փոփոխության դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի որքան հնարավոր է շուտ։ Բջջաբանության զարգացման հետքերով. վերապատրաստման դասընթաց Լեհաստանում։ Բջջաբանության զարգացման հետքերով. վերապատրաստման դասընթաց Լեհաստանում։ Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման, բուժման և վարման ժամանակակից մոտեցումները Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման, բուժման և վարման ժամանակակից մոտեցումները Վահանաձեւ գեղձի դպրոց 3.0 գիտագործնական համաժողով Վահանաձեւ գեղձի դպրոց 3.0 գիտագործնական համաժողով ASNO 2024 կոնֆերանս Սինգապուրում. Հայացք դեպի նեյրոպաթոլոգիա ASNO 2024 կոնֆերանս Սինգապուրում. Հայացք դեպի նեյրոպաթոլոգիա

Նևուսներ (խալեր) Read More »