Հիստոջեն պաթոլոգիայի կենտրոնն առաջարկում է մոլեկուլային հետազոտությունների լայն շրջանակ։

Մոլեկուլային ախտաբանությունը մարդու հյուսվածքներում և բջիջներում դեզօքսիռիբոնուլկեինաթթվի (ԴՆԹ) փոփոխությունների ուսումնասիրությունն է։ Այն կիրառվում է չարորակ ուռուցքների ախտորոշման, դրանց կանխատեսման, թիրախային բուժման, ինչպես նաև բուժման արդյունավետության հսկողության համար։

Այլ Հետազոտություններ

Մոլեկուլային ախտաբանները մասնագետներ են, ովքեր օգտագործում են լաբորատոր հետազոտության տարբեր մեթոդներ՝ ուսումնասիրելու չարորակ ուռուցքներով կամ այլ հիվանդություններով տառապող անձանց նմուշները։ Նրանք կարող են նաև ստեղծել նոր թեստեր, որոնք թույլ կտան հայտնաբերել հիվանդություններ առաջացնող տարբեր գենետիկ շեղումները՝ մուտացիաները։ Հիվանդության առաջացման պատճառ հանդիսացող մուտացիայի ճշգրիտ որոշումը թույլ է տալիս բուժող բժիշկներին ընտրել առավել թիրախային բուժման եղանակ կոնկրետ հիվանդի համար, հատկապես քաղցկեղի այնպիսի տեսակների դեպքում, որոնք ունեն կրկնման մեծ հավանականություն վիրահատությունից, քիմիաթերապիայից կամ ճառագայթային թերապիայից հետո։

Մեր փորձառու մասնագետները կատարում են մոլեկուլային թեստեր՝ օգտագործելով in situ հիբրիդացում (FISH, CISH), իրական ժամանակի պոլիմերազային շղթայական ռեակցիա (qPCR) և հաջորդ սերնդի հաջորդականության (NGS) տեխնիկան, որոշում ցանկացած ուռուցքի բնույթը և մոլեկուլային դիմագիծը և՛ բջջային, և՛ հյուսվածքային նմուշներում։ Մասնագիտական թիմը տիրապետում է ստացված արդյունքների վերլուծության և մեկնաբանման համար անհրաժեշտ բազմակողմանի գիտելիքներին՝ ուռուցքային հիվանդությունների առաջացման տարբեր ախտաբանական մեխանիզմներին։ Արդյունքում հստակ որոշվում է անհատապես յուրաքանչյուր հիվանդի բուժման տակտիկան ըստ հենց տվյալ անձի գենետիկ նյութում առկա շեղումների, հստակեցնում թիրախային բուժման ենթակա հիվանդների խմբերը։

Մենք զուգահեռ կատարում ենք նաև իմունոհիստոքիմիական հետազոտություններ՝ MMR/MSI, ALK, HER2neu, PD-L1 (SP263), p16, β-catenin-ի մուտացիոն կարգավիճակը որոշելու համար՝ օգտագործելով ավտոմատացված իմունոհիստոքիմիա՝ բացառապես վավերացված մոնոկլոնալ հակամարմիններով (MAB) և ASSAY: Մեր ռեակտիվները փորձարկվել են միջազգային չափորոշիչների և կանոնակարգերի համաձայն, ինչպիսիք են FDA և CE սերտիֆիկատները:

HistoGen-ը Հայաստանում առաջատար պաթոլոգիական լաբորատորիան է, որը շարունակում է ներմուծել ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և հետազոտման մոլեկուլային ախտորոշիչ նորագույն թեստեր: Ներկայումս լաբորատորիան հագեցած է IVD ռեագենտներով՝ EGFR, KRAS, NRAS, HRAS, BRAF, IDH1/2, PIK3CA, ERBB2, c-MYC, n-MYC, MDM2, ALK, ROS1, MET, RET, NTRK1, NTRK2, NTRK3, EWSR, SS18, Bcl2, Bcl6, PTEN, CDKN2A, 1p/19q գեների մուտացիաների հայտնաբերման համար: Ռեագենտների հավաքածուն նաև թույլ է տալիս տեղում հետազոտություն կատարել որոշ օրգանների ուռուցքների վրա, ինչպիսիք են կրծքագեղձի քաղցկեղը, թոքերի քաղցկեղը, ուղեղի գլիոման/էպենդիմոմաները, փափուկ հյուսվածքների ուռուցքները, լիմֆոմաները, արգանդի վզիկի, էնդոմետրիումի, վահանաձև գեղձի հաստ աղիքի, ստամոքսի, ձվարանների, շագանակագեղձի քաղցկեղը, մելանոման և մաշկի այլ ուռուցքներ:

Մենք անընդհատ զարգացնում ենք մեր թեստերը՝ առաջարկելով դրանց նոր և ժամանակին համահունչ կատարելագործված տարբերակներ։

Մեր ընկերությունը համագործակցում է արտերկրի լավագույն պաթոլոգիայի լաբորատորիաների հետ։ Մեր թիմը բարձր որակավորում ունեցող և փորձառու է այս ոլորտում՝ մեր հաճախորդներին լավագույն ծառայություններ մատուցելու համար: