27 Հուլիսի, 2017 In Без рубрики By admin

Այսուհետ <<Հիստոջեն>>պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնն իրականցնում է հետազոտության նոր տեսակ՝ CISH Probe

CISH Probe (HER2 neu / ALK) հետազոտման մեթոդը <<Հիստոջեն>>պաթոլոգիայի հայ-գերմանական գիտահետազոտական կենտրոնում

Ներկայումս չարորակ նորագոյացությունների կարևորագույն բնորոշիչներից է ոչ միայն հիվանդության փուլն ու մորֆոլոգիական տարատեսակը, այլ նաև գենետիկական նկարագիրը: Ժամանակակից մոլեկուլյար մեթոդների կիրառումը օնկոմորֆոլոգիայում հնարավորություն է տալիս ուսումնասիրելու և հայտնաբերելու ուռուցքային բջիջների գենետիկ ապարատում առաջացած շեղումները: Ուռուցքներում առաջացող գենային փոփոխությունները հայտնաբերելու նպատակով բժշկության մեջ կիրառում են մի քանի եղանակներ, որոնցից առավել նշանակություն են ստացել իմունոհիստոքիմիական, ֆլյուորեսցենտային insitu հիբրիդացման (FISH) և քրոմոգենային insitu (CISH) մեթոդները: Այս մեթոդների միջոցով ուսումնասիրվում են գեների մուտացիաները, կորիզային ԴՆԹ-ն, գնահատում են գեների վիճակը և նրանցում առաջացած փոփոխությունները: CISH մեթոդով հետազոտման ընթացքում ԴՆԹ զոնդերը դրոշմվում են քրոմոգենով, իսկ հիբրիդացման արդյունքները գնահատվում են՝ լուսային մանրադիտակով:

<<Հիստոջեն>>պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը միակն է, որ կիրառում է CISH Probe (HER2 neu / ALK) մեթոդը՝ քաղցկեղի առկայությունը հյուսվածքում որոշելու համար:

CISH մեթոդի առավելությունը FISH մեթոդի համեմատ կայանում է նրանում, որ հետազոտության այս տեսակի ժամանակ պահպանվում է հյուսվածքի մորֆոլոգիական պատկերը՝ հնարավորություն տալով նույն պրեպարատի վրա գնահատել և՛ մորֆոլոգիական, և՛ գենետիկ առանձնահատկությունները: Բացի այդ CISH մեթոդով ստացված պրեպարատները կարելի է երկար ժամանակ պահպանել, մինչդեռ FISH հետազոտության ժամանակ դա հնարավոր չէ, քանի որ ֆլյուորեսցենտային ազդանշաններն արագորեն անհետանում են:

No Comments

Your email address will not be published.