Արմեն Մխիթարյան

բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-ախտաբան

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ 

Հոկտեմբեր 2010թ. Պարգևատրվել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ «Արծաթյա մեդալով» բժշկական կրթության, գիտության և բժշկության բնագավառներում կատարած աշխատանքների համար:

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2017թ. — ներկա Իմունոհիստոքիմիայի և մոլեկուլյար մորֆոլոգիայի միջազգային ընկերության անդամ:

2016թ. — ներկա Ուրոլոգիական ախտաբանության միջազգային ասոցիացիայի անդամ:

2016թ. — ներկա Ախտաբանության եվրոպական ասոցիացիայի անդամ:

2016թ. — ներկա Ախտաբանության միջազգային ակադեմիայի անդամ:

2016թ. —  ներկա Հայաստանի Roche Pharma ընկերության խորհրդատու, սպիկեր:

20/09/2011թ. – ներկա «Diagnostic Pathology» Եվրոպական ախտաբանության ամսագրի խմբագրության անդամ:

11/09/2010թ. – ներկա Անդրկովկասի, ախտաբանության և մոլեկուլային ախտորոշման ասոցիացիայի անդամ (Վրաստանի ախտաբանների ասոցիացիայի և Բորսթելի գիտահետազոտական կենտրոն,միկոբակտերիալ վարակի և թոքային հիվանդությունների ռեֆերենս կենտրոնի հետ միասին):

01/05/2010թ. – ներկա Հայաստանի բջջաբանների ասոցիացիայի անդամ:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2013թ.-ից առ այսօր Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն հիմնադրամ: Զբաղեցրած պաշտոնը – լաբորատորիայի վարիչ:

2013թ.-ից առ այսօր ք. Երևանի գլխավոր ախտաբանաանատոմ:

2013թ.-ից առ այսօր ք. Երևան, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Զբաղեցրած պաշտոնը – Ախտաբանական անատոմիայի բաժնի ղեկավար:

2013-2016թթ ք. Երևան,Դավիդյանց լաբորատորիաների ախտաբանության ծառայության ղեկավար:

2012-2013թթ ք. Երևան,«Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր»: Զբաղեցրած պաշտոնը – Կոնսուլտանտ ախտաբան:

2011-2016թթ ք. Երևան, «Մուրացան» Հիվանդանոցային Համալիր : Զբաղեցրած պաշտոնը – Կլինիկական պաթոլոգիայի լաբորատորիայի ղեկավար:

2009-2011թթ ք. Երևան, «Միքաելյան» Վիրաբուժության Ինստիտուտ: Զբաղեցրած պաշտոնը – Ախտաբան:

2006-2010թթ ք. Երևան, Մ.Հերացու անվան ԵՊԲՀ, Զբաղեցրած պաշտոնը – Դեկանի տեղակալ:

2002-2011թթ ք. Երևան, Մ.Հերացու անվան ԵՊԲՀ , Կլինիկական պաթոլոգիայի ամբիոն: Զբաղեցրած պաշտոնը — Ասիստենտ:                                       

2001-2008թթ ք. Երևան, Հանրապետական Մանկական Պաթանատոմիական Կենտրոն: Զբաղեցրած պաշտոնը — Հյուսվածաբանական լաբորատորիայի ղեկավար:

1998-2000թթ ԼՂՀ ՊԲ Գնդի բուժծառայության պետ:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ և ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

25/09/2016-29/09/2016թթ ք. Քյոլն, Գերմանիա: Ախտաբանության միջազգային ակադեմիայի XXXI-րդ, Ախտաբանության եվրոպական ասոցիացիայի XXVIII-րդ համատեղ միջազգային կոնգրես:

12/10/2015-14/10/2015թթ ք.Կրակով, Լեհաստան, (NordiQC իմունոհիստոքիմիայի ակադեմիա): Իմունահիստոթիմիական հետազոտության կարևորությունը ժամանակակից ախտաբանության մեջ:

01/05/2014-03/05/2014թթ ք. Դալլաս, Տեխաս, ԱՄՆ, Հարավ-արևմտյան Բժշկական Կենտրոն (Southwestern medical center): Վիրաբուժական ախտաբանության ժամանակակից դրույթները — 30-րդ ամենամյա համագումար:

21/02/2012-25/02/2012թթ ք. Բորսթել, Գերմանիա, Բորսթել գիտահետազոտական կենտրոն, Միկոբակտերիալ վարակի և թոքային հիվանդությունների ռեֆերենս կենտրոն: Կրծքագեղձի ուռուցքային հիվանդությունների իմունոհիստոքիմիական հետազոտության սկզբունքները:

15/02/2012-20/02/2012թթ ք. Հայդելբերգ, Գերմանիա, «Frauenklinik»: Կրծքագեղձի ուռուցքային հիվանդությունների ախտաբանաանատոմիական և իմմունոհիստոքիմիական ախտորոշման հիմունքները:

26/09/2011-28/09/2011թթ ք. Բաթում, Վրաստան: Գինեկոլոգիական,  կրծքագեղձի և բջջային ախտաբանություն (Կազմակերպված Ախտաբանների միջազգային ակադեմիայի, Նիդերլանդների ախտաբանների ասոցիացիայի և Վրաստանի «Շոթա Ռուսթավելի» հիմնադրամի կողմից):

11/09/2010-19/09/2010թթ ք. Բորսթել, Գերմանիա, Բորսթել գիտահետազոտական կենտրոն, Միկոբակտերիալ վարակի և թոքային հիվանդությունների ռեֆերենս կենտրոն: Միկոբակտերիալ և այլ վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև թոքի և կրծքագեղձի չարորակ ուռուցքային հիվանդությունների մոլեկուլային և գենոմային ախտորոշման սկզբունքները:

14/07/2009-21/07/2009թթ ք. Զալցբուրգ, Ավստրիա, Open Medical Institute: Ախտաբանության սեմինարներ (ընդգրկելով բջջաբանություն, արգանդի, ստամոքսաաղիքային հիվանդությունների, ձվարանների, կրծքագեղձի, շագանակագեղձի ախտաբանությունը, և մոլեկուլային ախտաբանությունը):                          

26/11/2008-05/12/2008թթ ք. Բադ-Զարով, Գերմանիա, HELIOS Klinikum (Շարիտե ուսումնական կլինիկա):Ոսկրածուծի հիվանդությունների բջջաբանական ուսումնասիրության և ախտորոշման հիմունքները:

01/11/2008-28/12/2008թթ ք. Բեռլին, Գերմանիա, (Virchow’s Haus), Շարիտե Միտտե: Արյան համակարգի ուռուցքային և ոչ ուռուցքային հիվանդությունների ախտաբանություն և ժամանակակից ախտաբանաանատոմիական ախտորոշման հիմունքները:

28/01/2007-03/02/2007թթ  ք. Զալցբուրգ, Ավստրիա, Open Medical Institute: Ախտաբանության սեմինարներ (ընդգրկելով բջջաբանություն, լյարդի, ստամոքսաղիքային հիվանդությունների, մաշկի, կրծքագեղձի, շագանակագեղձի ախտաբանությունը):

01/11/2001-16/12/2003թթ ք. Ռոտենբուրգ, Գերմանիա, Գյոթինգենի բժշկական համալսարանի ախտաբանության ինստիտուտ: Լյարդի, ստամոքսաաղիքային համակարգի հիվանդությունների ախտորոշման հիմունքները: Բջջաբանական հետազոտություների դերը մարդու ուռուցքային հիվանդությունների ախտորոշման մեջ:

2001-2003թթ ք. Երևան, Մ.Հերացու անվան ԵՊԲՀԱխտաբանական անատոմիայի ամբիոն Կարգավիճակը՝ կլինիկաական օրդինատոր:

Ստացել է ախտաբանաանատոմի (ընդգրկելով նաև մանկական ախտաբանությունը) մասնագիտություն:

1992թ-1998թթ ք. Երևան, պետական բժշկական համալսարան, Մանկաբուժական ֆակուլտետ` գերազանցությամբ: