Իմունոհիստոքիմիական հետազոտություններ

Հիստոջեն ախտաբանության կենտրոնում կատարվող իմունոհիստոքիմիական հետազոտությունները ընդգրկում են բոլոր օրգան-համակարգերի ուռուցքային և ոչ ուռուցքային ախտահարումների տարբերակիչ ախտորոշման և իմունոֆենոտիպավորման համար անհրաժեշտ հակամարմինների լայն սպեկտր: Լաբորատորիան հագեցած է CellMarque և DAKO ֆիրմաների կողմից արտադրված բարձրորակ, շուրջ 85 անվանում հակամարմիններով, դետեկցիոն համակարգերով և այլ անհրաժեշտ քիմիկատներով: