
Բջջաբանական հետազոտություններ
Հիստոջեն ախտաբանության կենտրոնում կատարվում են հետևյալ բջջաբանական հետազոտությունները.
- Արգանդի պարանոցի քաղցկեղի և նախաքաղցկեղային հիվանդությունների սկրինինգ – PAP թեստ, Bethesda համակարգով գնահատումով
- Մարմնի տարբեր խոռոչներից (պլևրալ, պերիկարդիալ, որովայնի, ուղեղ-ողնուղեղային) հեռացված հեղուկների բջջաբանական հետազոտություն:
- Մեզի բջջաբանական հետազոտություն Փարիզյան համակարգով գնահատումով:
- Վահանաձև գեղձի, ենթաստամոքսային գեղձի, թքագեղձերի, ավշահանգույցների, մակերեսային ուռուցքային նորագոյացությունների նուրբ ասեղնային ասպիրատների (FNAC) բջջաբանական հետազոտություն:
- Թոքերի նորագոյացությունների բջջաբանական ախտորոշում: