18 Նոյեմբերի, 2019 In Նորություններ By

NordiQC` իմունոհիստոքիմիական որակի հսկողության լավագույն գնահատականը Հիստոջենին

NordiQC-ը հաստատել է՝ ՀԻՍՏՈՋԵՆԸ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ՎՍՏԱՀԵԼԻ ՈՐԱԿ

Իմունահիստոքիմիական հետազոտություններն առանցքային դերակատարություն ունեն ուռուցքային հիվանդությունների վերջնական ախտորոշման ու արդյունավետ բուժման հարցում: Որակի բարձր ցուցանիշը մշտապես պահպանելու համար Հիստոջեն լաբորատորիան համագործակցում է որակի հսկողություն իրականացնող եվրոպական անկախ NordiQC ծրագրի հետ:

Դանիայում գործող որակի վերահսկողության NordiQC իմունահիստոքիմիայի միջազգային ակադեմիային դիմում են եվրոպական առաջատար պաթոլոգիայի լաբորատորիաները:

Հիստոջենն իր իրականացրած հետազոտությունների արդյունքները պարբերաբար ուղարկում է ակադեմիայի մասնագետներին, ովքեր գնահատում են իրականացված հետազոտության ողջ տեխնիկական գործընթացը:

Հիստոջեն կենտրոնի 2018թ-ի հետազոտությունների գնահատականն արդեն տրված է NordiQC-ի կողմից:

Լավագույն՝ “OPTIMAL”. այսպես է NordiQC-ը գնահատել Հիստոջեն կենտրոնի կատարած իմունահիստոքիմիական հետազոտությունների որակը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ հայկական այս կենտրոնը ներդնում է առավելագույն ջանքեր, որպեսզի տրամադրի միայն վստահելի և միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան որակյալ եզրակացություններ և ախտորոշումներ:

 

No Comments

Your email address will not be published.