Նախնական գրանցում
«Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնում կատարվում է պապ թեսթի նմուշառում՝ հետագա բջջաբանական հետազոտությամբ։
Մարդու պապիլոմա վիրուսը (HPV) սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված ինֆեկցիաներից է: HPV-ն ունի 100-ից ավել նկարագրված շտամեր, որոնց մի մասն ունեն ցածր օնկոգեն պոտենցիալ, իսկ մի մասն ունեն բարձր օնկոգեն պոտենցիալ և կարող են առաջացնել արգանդի վզիկի, անոգենիտալ շրջանի, քթըմպանի, բերանի խոոչի նախաքաղցկեղային փոփոխություններ և քաղցկեղներ: Կանանց մոտ մարդու պապիլոմավիրուս-ասոցացված նախաքաղցկեղային փոփոխությունների վաղ հայտնաբերման և հետևաբար քաղցկեղի կանխարգելման, ինչպես նաև արգանդի վզիկի քաղցկեղը վաղ շրջաններում հայտնաբերելու նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներդրել է կանանց սկրինինգային հետազոտման եղանակը Պապ-թեստի միջոցով, որը հնարավոր է իրականացնել մեր կենտրոնում։
գրանցում
Կենտրոնի ծառայություններից օգտվելու համար նախնական գրանցում: Գրանցման հաստատման համար կենտրոնի աշխատակիցը կապ կհաստատի ձեզ հետ: