Հիստոջեն պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնում հյուսվածքաբանական հետազոտությունները կատարվում են սեղմ ժամկետներում և առավելագույն ճշգրտությամբ:
Տարբեր միջամտությունների կամ ասեղային նմուշառումների արդյունքում ստացված նյութը անցնում է լաբորատոր մշակման մի քանի փուլեր, որոնք Հիստոջեն պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնում իրականացվում են ավտոմատ սարքավորումների միջոցով՝ նվազեցնելով կամ բացառելով մարդկային գործոնի հնարավոր ազդեցությունը։ Մեզ մոտ կարևոր նշանակություն է տրվում նաև հյուսվածքների մշակման ժամանակ կիրառվող տարբեր նյութերին՝ իրենց որակական և քանակական բնութագրերով։
Հյուսվածբանական հետազոտությունների արդյունքում բժիշկ–ախտաբանների կողմից տրվում են հյուսվածաբանական եզրակացություններ, որոնք որպես կանոն հիմք են հանդիսանում բուժող բժշկի կողմից հիվանդի վարման, բուժման տակտիկայի ընտրության և մի շարք այլ հարցերում։