2024 թվականի հոկտեմբերի 12-ին անցկացվեց «Վահանաձեւ գեղձի դպրոց 3.0» գիտագործնական համաժողովը, որը նվիրված էր վահանագեղձի ինչպես ոչ ուռուցքային, այնպես էլ ուռուցքային ախտահարումների ախտորոշման եւ բուժման նոր մոտեցումներին:
Համաժողովը համախմբեց մասնագետներին՝ քննարկելու ոլորտի վերջին նվաճումները եւ արդի հանձնարարականները:
Համաժողովն անցկացվեց «Հիստոջեն» լաբորատորիայի հովանավորությամբ, ինչը թույլ տվեց կազմակերպել միջոցառումը բարձր մակարդակով եւ ներգրավել ոլորտի առաջատար մասնագետներին: Հովանավորությունը ներառում էր կազմակերպչական եւ ռեսուրսային աջակցություն:
«Վահանաձեւ գեղձի դպրոց 3.0» համաժողովը դարձավ նշանակալի իրադարձություն էնդոկրինոլոգիայի ոլորտում՝ մասնակիցներին տրամադրելով արդիական տեղեկություններ եւ փորձի փոխանակման հնարավորություն: