Իմունոհիստոքիմիական հետազոտությունը (ԻՀՔ) զգայուն լաբորատոր մեթոդ է, որի նպատակը տարբեր հյուսվածքներում տեղայնացված հակածինների հայտնաբերումն է, դրանց և հատուկ հակամարմինների միջև կապի առաջացման շնորհիվ, որը կարելի է վիզուալիզացնել լուսային մանրադիտակով:
Ի սկզբանե գիտական հետաքրքրություն ունեցող այս մեթոդը, այժմ անփոխարինելի և կարևոր ախտորոշիչ օժանդակ գործիք է պրակտիկ պաթոլոգիայի ոլորտում: Հետազոտությունը ունի կիրառման լայն շրջանակ, այն օգտագործվում է նորագոյացությունների առավել ճշգրիտ ախտորոշման, դասակարգման, մետաստատիկ ուռուցքների առաջնային ծագումնաբանության որոշման, ինչպես նաև ուռուցքային բջիջների փոքրիկ օջախների հայտնաբերման համար: Հետազոտության դերը առանցքային է նաև հիվանդության ընթացքի կանխատեսման և բուժման հետագա ճիշտ մարտավարության ընտրության հարցում։ (Իմունոհիստոքիմիական հետազոտություններ)
Որպես բարդ և բազմափուլ գործընթաց, հետազոտության վերջնական արդյունքի վրա կարող են ազդել այնպիսի գործոններ, ինչպիսիք են տեխնիկական սխալները, ռիագենտների որակը, հյուսվածքների ֆիքսացիոն և մշակման հնարավոր խախտումները, հակամարմինների պանելիների ընտրությունը և այլն: Ելնելով վերոնշյալից, ցանկալի է հետազոտությունը իրականացնել լավ սարքավորված և փորձառու անձնակազմ ունեցող լաբորատորիաներում։
Հիստոջեն պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնում իմունոհիստոքիմիական հետազոտությունը իրականացվում է ամբողջությամբ ավտոմատացված կերպով, Ventana բրենդի Benchmark GX նորագույն սարքավորումով, որն ունի բարձր արտադրողականություն (40 առարկայակիր ապակի 8 ժամում), ապահովում է յուրաքանչյուր ապակու մշակման համար անհատական անհրաժեշտ ջերմաստիճան և ինկուբացիոն ժամանակ ըստ Ամերիկայի պաթոլոգների քոլեջի (College of American Pathologists) կողմից մշակված համապատասխանան ուղեցույցերի։
Առաջնորդվելով «Վստահելի որակ» կարգախոսով, կենտորոնը վերջին սերնդի նորագույն սարքավորումների և թիմային հստակ կանոնակարգված աշխատանքի շնորհիվ ապահովում է ախտորոշման ճշգրիտ և վստահելի տվյալներ, ինչը իր հերթին հանդիսանում է ցանկացած բուժման արդյունավետ ռազմավորության մշակման հիմք: