Մեր մասին

Հիստոջեն պաթոլոգիայի հայ–գերմանական գիտագործնական կենտրոնը հիմնադրվել է 2017թ–ին։ Կենտրոնը հիմնադրել են նեղ մասնագետներ՝ բ.գ.թ. Արմեն Մխիթարյանը, բ.գ.թ. Փառանձեմ Խաչատրյանը և կ․գ․թ․ Վիկտորյա Սահակյանը, ովքեր տիրապետում են ոլորտի գործունեության բոլոր նրբություններին։

Լավագույն ախտորոշիչ որակ ապահովելու նպատակով Հիստոջենը օգտագործում է միայն ստանդարտիզացված ժամանակակից սարքավորումներ, ռեագենտներ, խստորեն հետևում միջազգային չափորոշիչներին համապատասխանությանը ըստ որակի կառավարման ISO 9001 պահանջների։

.

ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հիստոջենում իրակացվում են ձևաբանական հետազոտությունների բոլոր տեսակները՝ բջջաբանական, հյուսվածաբանական, հիստոքիմիական, իմունահիստոքիմիական, մոլեկուլային։

Մենք ախտորոշում ենք մարդու և կենդանիների մոտ առկա գրեթե բոլոր հիվանդությունները։ 2020 թվականից Հիստոջենը հանդիսանում է Երևանի Մխ․ Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի «Պաթոլոգիայի» ամբիոնի բազա։

Հիստոջենում գիտելիք և մասնագիտական փորձառություն են ստանում երիտասարդ պաթոլոգները, շարունակական կրթություն և մասնագիտացում՝ գործող բջջաբանները և պաթոլոգները, լաբորանտները։

Ամենօրյա ճիշտ կազմակերպված գործունեությամբ, անընդհատ կրթվելու, կատարելագործվելու, ինչպես նաև սեփական գիտելիքները երիտասարդ սերնդին փոխանցելու միտումներով, Հիստոջենը եղել և մնում է առաջատարը պաթոլոգիայի ոլորտում։

ՊԱԹՈԼՈԳԻԱՅԻ ԱՄԲԻՈՆ

Հիստոջեն պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը հանդիսանում է Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի «Մասնագիտական և շարունակական կրթության» կենտրոնի Պաթոլոգիայի ամբիոնի բազա։ Ամբիոնի դասախոսական կազմում ներառված են բժշկական և կենսաբանական գիտությունների թեկնածուներ և անվանի բժիշկներ:

Այստեղ, որպես ապագա ախտաբան, նեղ մասնագիտական կրթություն են ստանում ինչպես հայ, այնպես էլ արտերկրից ժամանած կլինիկական օրդինատորներ: Որակավորված ախտաբանների և բջջաբանների շարունակական մասնագիտական կրթությունը և վերապատրաստումները ևս իրականացվում են կենտրոնում:

Բացի ախտաբանությանն առնչվող գիտապրակտիկ դասընթացներից, Հիստոջեն գիտագործական կենտրոնը կազմակերպում է դասընթացներ նաև այլ՝ հարակից մասնագիտություններով, նախատեսված վիրաբուժական և թերապևտիկ պրոֆիլի բժիշկների համար: