Կենտրոնի գաղափարախոսությունը
-
Պաթոմորֆոլոգիական ծառայություների մատուցման ժամանակակից մոտեցում
-
Արդի տեխնոլոգիաների ձեռք բերում և առօրյա գործունեության մեջ ներդրում, ի նպաստ առողջապահության ոլորտում ախտորոշման և բուժման որակի բարձրացման, բուժման արդյունավետության լիարժեք գնահատման
-
Հայաստանի հանրապետության և արտերկրի առաջատար լաբորատորիաների հետ սերտ համագործակցություն, կարծիքների և փորձի փոխանակում
-
Միջդիսցիպլինար կապերի խթանում, ախտաբանների և կլինիցիստների միջև շփման լեզվի հստակեցում ի օգուտ հիվանդի:
-
Բժշկագիտության զարգացման ռիթմին համահունչ պաթոլոգիայի բնագավառի առաջընթաց
-
Գիտության բնագավառում ձևաբանական հետազոտությունների որակյալ և ամբողջական իրականացում
Ինչու՞ վստահել մեզ
"Հիստոգեն"-ի փորձառու և բարձրակարգ մասնագետների ճշգրիտ և արագ ախտորոշումները Ձեզ հնարավորություն կընձեռնեն արդյունավետ բուժում ստանալ: Մեր մասնագետներն աշխատում են միջազգային չափորոշիչներին համապատասխան, գերժամանակակից սարքավորումներով և առաջատար, աշխարահռչակ կազմակերպությունների կողմից արտադրված որակյալ նյութերով: