ԲԱՐԱԿ ԱՍԵՂԱՅԻՆ ԲԻՈՊՍԻԱ

«Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնում կատարվում է վահանագեղձի բարակասեղային ասպիրացիա (FNA) սոնոգրաֆիկ հսկողությամբ՝ հետագա բջջաբանական հետազոտությամբ։
Վահանագեղձի բարակասեղային ասպիրացիան հանդիսանում է հավաստի ախտորոշիչ մեթոդ վահանագեղձի տարբեր ախտաբանությունների հայտնաբերման համար: Ախտորոշվում են ինչպես բարորակ և չարորակ գոյացություններ, այնպես էլ ոչ ուռուցքային հիվանդություններ։

Միջամտությունն անցավ է, գրեթե առանց հետագա բարդությունների։ Սոնոգրաֆիկ հսկողությամբ իրականացվում է բարակ ասեղային ասպիրացիա կասկածելի հանգույցից, որից հետո ստացված նմուշը քսվում է առարկայական ապակուն, ֆիքսվում սպիրտով կամ հատուկ ֆիքսատորներով և ներկվում բջջաբանական հատուկ ներկման մեթոդներով։ Բջջաբանական գնահատումը իրականացվում է ըստ Բեթեսդա համակարգի։ Ախտահարումը դասակարգվում է 6 դասերով, որոնցից յուրաքանչյուրը ցույց է տալիս ախտահարման չարորակ լինելու ռիսկը և որոշում վարման հետագա տակտիկան։

Չնայած իր բարձր հավաստիությանը և զգայունությանը, մեթոդն ունի իր սահմանափակումները։ Հատկապես սահմանափակումները վերաբերվում են դաս 4՝ «Ֆոլիկուլային նեոպլազիա/կասկածելի ֆոլիկուլային նեոպլազիայի համար» ախտորոշիչ կարգին, որի ժամանակ և պացիենտները, և բժիշկները հարցնում են, արդյոք գործ ունենք բարորակ, թե՞ չարորակ ախտահարման հետ։ Ֆոլիկուլային կարցինոման ֆոլիկուլային ադենոմայից տարբերակվում է ուռուցքային բջիջների՝ դեպի պատիճ ինվազիայով, և/կամ լիմֆովասկուլյար ինվազիայով, ինչը բջջաբանական հետազոտությամբ անհնար է տեսնել։ Այսինքն, բջջաբանորեն անհնար է տարբերակել ֆոլիկուլային ադենոման կարցինոմայից, անկախ բջջաբանի փորձից և հմտություններից։

.

ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԻՄՈՒՆՈՀԻՍՏՈՔԻՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ