
ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ՊԱԹՈԼՈԳԻԱ
Հիստոջեն պաթոլոգիայի կենտրոնն առաջարկում է մոլեկուլային հետազոտությունների լայն շրջանակ։
Մոլեկուլային ախտաբանությունը մարդու հյուսվածքներում և բջիջներում դեզօքսիռիբոնուլկեինաթթվի (ԴՆԹ) փոփոխությունների ուսումնասիրությունն է։ Այն կիրառվում է չարորակ ուռուցքների ախտորոշման, դրանց կանխատեսման, թիրախային բուժման, ինչպես նաև բուժման արդյունավետության հսկողության համար։
Մոլեկուլային ախտաբանները մասնագետներ են, ովքեր օգտագործում են լաբորատոր հետազոտության տարբեր մեթոդներ՝ ուսումնասիրելու չարորակ ուռուցքներով կամ այլ հիվանդություններով տառապող անձանց նմուշները։ Նրանք կարող են նաև ստեղծել նոր թեստեր, որոնք թույլ կտան հայտնաբերել հիվանդություններ առաջացնող տարբեր գենետիկ շեղումները՝ մուտացիաները։ Հիվանդության առաջացման պատճառ հանդիսացող մուտացիայի ճշգրիտ որոշումը թույլ է տալիս բուժող բժիշկներին ընտրել առավել թիրախային բուժման եղանակ կոնկրետ հիվանդի համար, հատկապես քաղցկեղի այնպիսի տեսակների դեպքում, որոնք ունեն կրկնման մեծ հավանականություն վիրահատությունից, քիմիաթերապիայից կամ ճառագայթային թերապիայից հետո։
Մեր փորձառու մասնագետները կատարում են մոլեկուլային թեստեր՝ օգտագործելով in situ հիբրիդացում (FISH, CISH), իրական ժամանակի պոլիմերազային շղթայական ռեակցիա (qPCR) և հաջորդ սերնդի հաջորդականության (NGS) տեխնիկան, որոշում ցանկացած ուռուցքի բնույթը և մոլեկուլային դիմագիծը և՛ բջջային, և՛ հյուսվածքային նմուշներում։ Մասնագիտական թիմը տիրապետում է ստացված արդյունքների վերլուծության և մեկնաբանման համար անհրաժեշտ բազմակողմանի գիտելիքներին՝ ուռուցքային հիվանդությունների առաջացման տարբեր ախտաբանական մեխանիզմներին։ Արդյունքում հստակ որոշվում է անհատապես յուրաքանչյուր հիվանդի բուժման տակտիկան ըստ հենց տվյալ անձի գենետիկ նյութում առկա շեղումների, հստակեցնում թիրախային բուժման ենթակա հիվանդների խմբերը։