PD-L1 թեստավորումը թոքի ոչ մանրբջջային քաղցկեղի ժամանակ

Դեկտեմբերի 16–ին և 17–ին կայացավ Աստղիկ բժշկական կենտրոնի կողմից կազմակերպված ուռուցքաբանական կոնգրեսը, որի ծրագիրը բազմաբովանդակ էր ինչպես ախտորոշման, այնպես էլ վիրաբուժական, քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժման նորագույն մոտեցումներին անդրադարձով։ Միջոցառմանը մասնակցում  և ելույթով հանդես էին գալիս ուռուցքաբանությամբ զբաղվող բոլոր կլինիկաներից առաջատար մասնագետներ։

Ծրագիրն ընդգրկում էր գրեթե բոլոր օրգան համակարգերում առաջացող ուռուցքային ախտահարումները՝ շեշտադրում կատարելով ախտորոշման  և բուժման թարմացումներին, մեր երկրում առկա հնարավորություններին, առկա իրավիճակի բարելավմանն ուղղված գործընթացներին։

Հիստոջեն Պաթոլոգիայի հայ–գերմանական գիտագործնական կենտրոնը ևս մասնակցել է ուռուցքաբանության կոնգրեսին։ Կենտրոնի  գլխավոր ախտաբան, բ․գ․թ․ Արմեն Մխիթարյանը ներկայացրեց  PD-L1 թեստավորումը թոքի ոչ մանրբջջային քաղցկեղի ժամանակ։ Թոքի քաղցկեղը տարածվածությամբ առաջատար դիրք է զբաղեցնում տղամարդկանց քաղցկեղների շարքում, ուստի վաղ ախտորոշման, բուժման արդյունավետ եղանակների ընտրության  և կանխատեսումների առումով մշտապես գտնվում է ուռուցքաբանների ուշադրության կենտրոնում։

Միջոցառմանը մասնակից թորակալ վիրաբույժներին և քիմիաթերապևտներին հատկապես հետաքրքիր էին PD-L1 թեստավորման հնարավորությունները և առանձնահատկությունները հետվիրահատական և բիոպսիոն նմուշների վրա։  Քննարկվեցին  PD-L1 թեստավորման արդյունքների գնահատման առանձնահատկությունները թոքի քաղցկեղի պարագայում, քանի որ այն տարբերվում է այլ ուռուցքներ թեստավորման գնահատման սկզբունքներից։

.

ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԻՄՈՒՆՈՀԻՍՏՈՔԻՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ