Աղիների բորբոքային հիվանդությունների ախտորոշում

Հոկտեմբերի 11-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Աղիների բորբոքային հիվանդությունների ախտորոշման ռացիոնալ մոտեցումը» թեմայով գիտագործնական սեմինար:

Միջոցառմանը մասնակցում էին գաստրոէնտերոլոգներ, պաթոլոգներ, էնդոսկոպիստներ, վիրաբույժներ և հարակից այլ ոլորտների մասնագետներ, որոնք իրենց կլինիկական գործունեության ընթացքում հանդիպում և ախտորոշում են աղիների բորբոքային հիվանդությունները, մասնավորապես խոցային կոլիտ և Կրոնի հիվանդություն:

Միջոցառման շրջանակներում քննարկվեցին այս հիվանդություններին առնչվող արդի հարցեր, ինչպիսիք են դրանց տարածվածությունը, ախտորոշման և բուժման առկա խնդիրները, ինչպես նաև մշակվեցին աղիների բորբոքային հիվանդությունների բուժման մուլտիդիսցիպլինար մոտեցումներ: