Benchmark GX բացառիկ սարքավորումը, որն արդեն իսկ ակտիվորեն կիրառվում է “Հիստոջեն” կենտրոնում, հնարավորություն է տալիս իրականացնել իմունոհիստոքիմիական հետազոտությունները ամբողջովին ավտոմատ ձևով:
Այն օգնում է խուսափել մարդկային սխալներից, աշխատել հետազոտության իրականացման կոնկրետ ուղեցույցներով, կարգավորել ժամանակն ու ջերմաստիճանը՝ ըստ կոնկրետ հյուսվածքի հետազոտության սպեցիֆիկայի, փոփոխել ռեագենտները ըստ անհրաժեշտության: Ավելին, մեր կենտրոնում սարքավորումը աշխատում է շուրջ 90 հակամարմինների կիրառմամբ: Այս բոլոր առավելությունները հիմք են ստեղծում տալ ուռուցքային ու ուռուցքային հիվանդությունների տարբերակիչ վերջնական ախտորոշում:
Մեր մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում կարողանում ենք պատասխանը տալ շատ արագ:
Հետազոտության պատասխանը կարող եք ստանալ հետազոտության նյութը հանձնելուց հետո երկրորդ աշխատանքային օրը: