NordiQC-ը հաստատել է՝ ՀԻՍՏՈՋԵՆԸ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ՎՍՏԱՀԵԼԻ ՈՐԱԿ
Իմունահիստոքիմիական հետազոտություններն առանցքային դերակատարություն ունեն ուռուցքային հիվանդությունների վերջնական ախտորոշման ու արդյունավետ բուժման հարցում: Որակի բարձր ցուցանիշը մշտապես պահպանելու համար Հիստոջեն լաբորատորիան համագործակցում է որակի հսկողություն իրականացնող եվրոպական անկախ NordiQC ծրագրի հետ:
Դանիայում գործող որակի վերահսկողության NordiQC իմունահիստոքիմիայի միջազգային ակադեմիային դիմում են եվրոպական առաջատար պաթոլոգիայի լաբորատորիաները:
Հիստոջենն իր իրականացրած հետազոտությունների արդյունքները պարբերաբար ուղարկում է ակադեմիայի մասնագետներին, ովքեր գնահատում են իրականացված հետազոտության ողջ տեխնիկական գործընթացը:
Հիստոջեն կենտրոնի 2018թ-ի հետազոտությունների գնահատականն արդեն տրված է Nordi QC-ի կողմից:
Լավագույն՝ “OPTIMAL”. այսպես է Nordi QC-ը գնահատել Հիստոջեն կենտրոնի կատարած իմունահիստոքիմիական հետազոտությունների որակը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ հայկական այս կենտրոնը ներդնում է առավելագույն ջանքեր, որպեսզի տրամադրի միայն վստահելի և միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան որակյալ եզրակացություններ և ախտորոշումներ: