
ՀՅՈՒՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
«Հիստոջեն» պաթոլոգիայի գիտագործնական կենտրոնում կատարվում են հյուսվածաբանական հետազոտություններ՝ ուսումնասիրության և ներկման տարբեր մեթոդների կիրառմամբ, սեղմ ժամկետներում, առավելագույն ճշգրտությամբ։
Հյուսվածաբանական հետազոտությունը մարդու, ինչպես նաև այլ կենդանիների հյուսվածքների ուսումնասիրությունն է մանրադիտակի օգնությամբ։
Սովորաբար հյուսվածքները հեռացվում են օրգանիզմից տարբեր հիվանդությունների կապակցությամբ կատարված միջամտությունների արդյունքում (հետվիրահատական նյութ)։ Երբեմն հյուսվածքներում առաջացած ախտաբանական պրոցեսների գնահատման համար կատարվում է նաև փոքր ծավալի հյուսվածքի ստացում՝ նմուշառում ասեղների միջոցով, առանց օրգանի կամ նրա մասը հեռացնելու (բիոպսիոն նյութ)։
Հյուսվածաբանական հետազոտության առաջին փուլում բժիշկ–ախտաբանը ամբողջությամբ ուսումնասիրում է ստացված նյութը անզեն աչքով, գնահատելով նմուշների համապատասխանությունը բուժող բժշկի կողմից տրված ուղեգրում առկա գրառումներին։
Այնուհետև տրվում է պարտադիր մակրոսկոպիկ բնութագիր՝ նմուշի չափերը, գույնը, կոնսիստենցիան, գոյացությունների առկայությունը և այլն։ Կախված հետազոտման ուղարկված նմուշների չափերից դրանք կարող են հատվել փոքր կտորների, կամ հետազոտվել ամբողջական, եթե ուղարկված են փոքր մասնատված կտորներ։ Եթե նյութի հատումից հետո մնում են նմուշներ, դրանք պարտադիր արխիվացվում և պահվում են լաբորատորիայում որպես ՛՛թաց արխիվ՛՛ 1 տարի ժամկետով։
ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՅՈՒՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ |
ԲՋՋԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
ԻՄՈՒՆՈՀԻՍՏՈՔԻՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ՊԱԹՈԼՈԳԻԱ |
ՊԱՊ ԹԵՍԹ |
ԲԱՐԱԿ ԱՍԵՂԱՅԻՆ ԲԻՈՊՍԻԱ |
Մանրադիտակով հետազոտության համար հեռացված նմուշները անցնում են լաբորատոր մշակման մի շարք փուլեր, որոնց ճշգրիտ կատարումը ուղղակի անդրադառնում է ախտորոշման ճշգրտության վրա։ Լաբորատոր մշակումը ցանկալի է կատարել ավտոմատ սարքավորումների միջոցով՝ նվազեցնելով կամ բացառելով մարդկային գործոնի հնարավոր ազդեցությունը։ Խիստ կարևոր նշանակություն ունեն նաև հյուսվածքների մշակման ժամանակ կիրառվող տարբեր նյութերը՝ իրենց որակական և քանակական բնութագրերով։ Վերջինների՝ անբավարար կամ անորակ լինելը սահմանափակում է ինչպես հասարակ ձևաբանական գնահատումը, այնպես էլ խոչընդոտում կամ անհնարին է դարձնում հետագա այլ հետազոտությունները՝ իմունահիստոքիմիական կամ մոլեկուլային։
Տարբեր քիմիկատներով մշակումից հետո հյուսվածքները լցոնվում են պարաֆինի մեջ, պատրաստվում են ՛՛պարաֆինային բլոկեր՛՛, որոնցից միկրոտոմի օգնությամբ ստանում են խիստ բարակ՝ 2–4 միկրոն հաստությամբ հատույթներ։ Վերջինները առարկայական ապակիների վրա ներկվում են տարբեր մեթոդներով՝ ըստ բժիշկ ախտաբանի ցուցման։ Պարաֆինային բլոկերը և առարկայական ապակիները արխիվացվում են նվազագույնը 5 տարի տևողությամբ։ Միևնույն պարաֆինային բլոկից կարելի է ստանալ գրեթե նույն հատույթները։
Հյուսվածբանական հետազոտությունների արդյունքում բժիշկ–ախտաբանների կողմից տրվում են հյուսվածաբանական եզրակացություններ կամ ախտորոշումներ։ Դրանք որպես կանոն հիմք են հանդիսանում բուժող բժշկի կողմից հիվանդի վարման, բուժման տակտիկայի ընտրության և մի շարք այլ հարցերում։