Վահանաձև գեղձի բարակ ասեղային բիոպսիա

«Հիստոջեն» հայ-գերմանական գիտագործնական կենտրոնում իրականցվում է վահանաձև գեղձի բարակ ասեղային բիոպսիա և բջջաբանական հետազոտություն

Ողջ աշխարհում, այդ թվում՝ մեր հանրապետությունում, տարեցտարի աճում է վահանաձև գեղձի հիվանդությունների թիվը: Արդյունավետ բուժման համար կարևոր է ճշգրիտ ախտորոշել նորագոյացության բնույթը:

«Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնում կատարվում է վահանաձև գեղձի ուլտրաձայնային ուղղորդմամբ բարակ ասեղային պունկցիոն բիոպսիա, ինչպես նաև նմուշի բջջաբանական հետազոտություն: Սա թույլ է տալիս վաղ հայտնաբերել քաղցկեղային բջիջները և որոշել նորագոյացության բնույթը: