27 Նոյեմբերի, 2019 In Նորություններ By admin

Կատարում ենք մաշկի դակիչ բիոպսիա (punch biopsy)

Դակիչ (punch) բիոպսիան մաշկի հիվանդությունների ամենաճշգրիտ ախտորոշիչ թեստերից մեկն է: Ըստ գրականության որոշ աղբյուրների` մաշկաբանության բնագավառում ախտորոշման սխալների մեծ մասը պայմանավորված է մաշկի բիոպսիայի և հյուսվածաբանական հետազոտության բացակայությամբ:

Համապատասխան հիվանդների մոտ պատշաճ կերպով կատարված մաշկի բիոպսիան և բիոպտատի մորֆոլոգիական հետազոտությունը գրեթե միշտ տալիս են անհրաժեշտ ախտորոշիչ տեղեկատվություն:

Դակիչ (punch) բիոպսիան կատարվում է մաշկի տարբեր հիվանդություների տարբերակիչ ախտորոշման նպատակով՝ նորագոյացությունների, պիգմենտային ախտահարումների, բորբոքային դերմատոզների և մաշկի այլ քրոնիկ հիվանդությունների ժամանակ: Մաշկային նորագոյացությունները կարելի է գնահատել դակիչ (punch) բիոպսիայի միջոցով, չարորակի ուռուցքների հայտնաբերումը կարող է փոխել նախատեսված վիրահատության ծավալը:

 

Դակիչ (punch) բիոպսիան հնարավորություն է տալիս ստանալ մաշկի լիարժեք հաստությամբ նմուշ (երբ ներառված են մաշկի բոլոր շերտերը՝ էպիդերմիս, դերմիս և ենթամաշկային հյուսվածք), ինչը թույլ է տալիս անցկացնել լիարժեք հյուսվածաբանական հետազոտություն, կատարել ճշգրիտ ախտորոշում և պլանավորել հետագա բուժումը:

Դակիչ (punch) բիոպսիան իրականացվում է հեշտ և արագ, տեղային անզգայացմամբ և ոչ մի անհանգստություն չի պատճառում հիվանդներին:

 

 

 

 

No Comments

Your email address will not be published.