14 Օգոստոսի, 2017 In Без рубрики By admin

Այսուհետ «Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնում իրականացնում է MSI հետազոտություն:

Ստամոքս-աղիքային համակարգի քաղցկեղ: «Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը միակն է Հայաստանում, որը կատարում է MSI հետազոտություն: Իսկ ի՞նչ է MSI հետազոտությունը

Շատ քաղցկեղների տեսակներ բնորոշվում են միկրոսատելիտային անկայունության աճով: Գոյություն ունի կարծիք, համաձայն որի այդ անկայունությունը տեղի է ունենում 2 պատճառով.

1.ԴՆԹ-ի պոլիմերազաները սխալ են կրկնապատկում, ինչը հանգեցնում է միկրոսատելիտների երկարությանը:

  1. Քաղցկեղային բջիջներում ԴՆԹ-ի կրկնապատկված տեղամասերը չեն ուղղվում:

Միկրոսատելիտային անկայունությունը մուտացիայի տեսակ է, որն առաջանում է կոլոռեկտալ քաղցկեղի որոշ տեսակների ժամանակ: Այդ մուտացիաները ինակտիվացնում են այն գեները, որոնք մասնակցում են ԴՆԹ-ի պոլիմերազաների կրկնապատկման ուղղման գործընթացին: Եթե այդ գեներում կան շեղումներ, ապա ԴՆԹ-ի բջիջներում կուտակվում են սոմատիկ մուտացիաներ, որի արդյունքում այդ բջիջները վերածվում են չարորակի:

«Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը միակն է Հայաստանում, որ իմունոհիստոքիմիական մեթոդով կատարում է MSI հետազոտությունը: Այս հետազոտության շնորհիվ հնարավորություն է տրվում տալ հիվանդության ճշգրիտ ախտորոշում, ինչպես նաև իրականացնել ռացիոնալ և նպատակային բուժում: Սրա միջոցով հնարավոր է լինում անհատականացնել հակաուռուցքային թերապիան և խուսափել անարդյունավետ դեղորայքի ընդունումից:

 

No Comments

Your email address will not be published.