30 Հոկտեմբերի, 2019 In Նորություններ By

Աղիների բորբոքային հիվանդությունների ախտորոշման ռացիոնալ մոտեցումը

Հոկտեմբերի 11-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Աղիների բորբոքային հիվանդությունների ախտորոշման ռացիոնալ մոտեցումը» թեմայով գիտագործնական սեմինար:

Միջոցառմանը մասնակցում էին գաստրոէնտերոլոգներ, պաթոլոգներ, էնդոսկոպիստներ, վիրաբույժներ և հարակից այլ ոլորտների մասնագետներ, որոնք իրենց կլինիկական գործունեության ընթացքում հանդիպում և ախտորոշում են աղիների բորբոքային հիվանդությունները, մասնավորապես խոցային կոլիտ և Կրոնի հիվանդություն:

Միջոցառման շրջանակներում քննարկվեցին այս հիվանդություններին առնչվող արդի հարցեր, ինչպիսիք են դրանց տարածվածությունը, ախտորոշման և բուժման առկա խնդիրները, ինչպես նաև մշակվեցին աղիների բորբոքային հիվանդությունների բուժման մուլտիդիսցիպլինար մոտեցումներ:

 

ԴԻՏԵԼ VICTORIA HEALTH NEWS-Ի ՏԵՍԱՆՅՈւԹԸ 

 

    

© Victoria Health News
© Victoria Health News

 

 

 

 

 

 

© Victoria Health News
©Victoria Health News

 

 

 

 

 

 

 

No Comments

Your email address will not be published.